A-politic հաղորդաշարի հերթական թողարկման թեման է արևմտյան մշակութային ավանդույթներից դուրս գտնվող երկրներում բարեփոխումների ընթացքը և դրանց նպատակահարմարությունը: Արդյո՞ք մի շարք հետխորհրդային երկրներ, ինչպես նաև Լիբիան, Սիրիան, Իրաքը, վերջին 20-30 տարում առաջընթաց են ապրել: Արդյո՞ք Միջին Արևելքի երկրներում հնարավոր է և պետք է ստեղծել արևմտյան տիպի պետական ինստիտուտներ: Որքանո՞վ է Սաուդյան Արաբիայի կամ Կատարի բնակչությունը շահագրգռված ազատական և ժողովրդավարական բարեփոխումների հարցում: Ի՞նչն է ավելի կարևոր՝ քաղաքական ազատությո՞ւնը, թե՞ մոտոցիկլետ ունենալը: Զրույց Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Դավիթ Հովհաննիսյանի հետ:
© factor.am, https://factor.am/600158.html