Skip to main content

«Իսլամագիտություն I»․ Դավիթ Հովհաննիսյան

Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ լույս է տեսել ԵՊՀ արաբագիտության ամբիոնի պրոֆեսոր, ՔՄՀԿ տնօրեն Դավիթ Հովհաննիսյանի երկար սպասված «Իսլամագիտություն» բուհական դասագրքի առաջին հատորը։ 

Գիրքն արդեն վաճառքում է և հնարավոր է ձեռք բերել Bookinist / Բուկինիստ գրախանութների ցանցում։

«Իսլամագիտություն» դասագրքի 1-ին հատորը բաղկացած է 15 դասախոսությունից, որոնք ներկայացնում են իսլամի ծագման և վերջինիս դավանաբանական և կրոնաիրավական համակարգերի ձևավորման առաջին փուլի առանձնահատկությունները։ Դասագիրքը նախատեսված է արևելագիտության, աստվածաբանության, պատմության, միջազգային հարաբերությունների, մշակութաբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետների ուսանողների, ինչպես նաև ընթերցող լայն շրջանակի համար։

 


 

You may also be interested in: