Ալլահի առյուծներն ընդդեմ «ֆրանսիական մատիտի». տարբերվող վերլուծություն
Ի՞նչ ծաղրանկարի մասին է խոսքը, երբ իսլամում մարգարեին անգամ նկարելը հարգի չէ: Մուհամեդը նկարներում կամ անդեմ է, կամ դեմքը ծածկած: Աստվածաբանները կարծում են, որ պետք չէ ֆետիշացնել Մուհամեդի դեմքը: Տարբերվող վերլուծություն Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչության ու այլ բաների մասին: Հաղորդման հյուրերն են ՔՄՀԿ գիտաշխատողներ Աննա Գևորգյանը և Նաիրա Սահակյանը: «Քաղաքակրթությունից քաղաքականություն». Լրատվական ռադիոյի և ԵՊՀ քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի համատեղ ծրագիրը: