ՔՄՀԿ հետազոտող, ԵՊՀ Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացների և ներկա իրավիճակի մասին հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին:
ՔՄՀԿ հետազոտող Նարեկ Սուքիասյանը միացել է OC Media-ի The Caucasus Digest փոդքաստի Brics and the South Caucasus վերնագրով դրվագին և խոսել է Հայաստանի՝ իր արտաքին քաղաքականությունը բազմազանացնելու փորձերի մասին: Դրվագը կարող եք լսել այստեղ:
ՔՄՀԿ հետազոտող Նարեկ Սուքիասյանը հարցազրույց է տվել «Ֆակտոր Թիվի»-ին Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կքնման հավանականության և դրա խոչընդոտների շուրջ: Հարցազրույցը տեսագրվել է նախքան սահմանազատման հանձնաժողովների կանոնագրքի հրապարակումը:
ՔՄՀԿ հետազոտող Նարեկ Սուքիասյանը Բաքվում օրեր առաջ տեղի ունեցած ռուս-ադրբեջանական բանակցությունների և ի պատասխան դրանց՝ ՀՀ արձագանքի շուրջ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին:
ՔՄՀԿ հետազոտող, ԵՊՀ Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը Հայաստանի Հանրային Ռադիոյի «Վերնատուն» հաղորդման եթերում խոսել է արաբագետ Դավիթ Հովհաննիսյանի «Իսլամ» բացատրական բառարան-տեղեկագիրքի մասին: Նա նաև անդրադարձել է իսլամի և իսլամական մշակույթի հանդեպ հայերի կարծրատիպային ընկալումներին, մուսուլմանների աշխարհընկալմանը և գիտելիքի հանդեպ վերաբերմունքին։
ՔՄՀԿ հետազոտող Նարեկ Սուքիասյանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին և անդրադարձել է Տավուշում սահմանագծման գործընթացին և դրա արդյունքներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, Ադրբեջանի՝ ՀՀ սահմանադրության փոփոխման պահանջին, նոր պատերազմի հավանականությանը, Հայաստանի՝ Եվրոմիության հնարավոր անդամակցությանը, ինչպես նաև՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության բնույթին:
Caucasus Watch-ում լույս է տեսել ՔՄՀԿ հետազոտող Աննա Գևորգյանի “Economic Cooperation of Armenia and Iran: Great Potential and Great Challenges” հոդվածը:
Abstract Iran and Armenia, two neighboring countries with rich historical ties, have long-standing cultural interactions. When it comes to politics and economy, though, the history of cooperation has still the most significant marker named “great potential”. Almost every meeting of high and mid-level authorities mentions the great potentiality of economic cooperation of the countries and increasing political ties. Nevertheless, actual developments in economic cooperation have not succeeded in using all existing possibilities.
Situated in a geopolitically significant region, their economic cooperation is crucial for their bilateral relations and regional stability and development. The paper will explore the multifaceted economic cooperation between Iran and Armenia, examining historical contexts, current collaborations, trade statistics, and prospects.
ՔՄՀԿ հետազոտող Նարեկ Սուքիասյանը հյուրընկալվել է ՍիվիլՆեթ-ի եթերում: Հարցազրույցի թեման է Եվրոմիությունը և անվտանգությունը Հարավային Կովկասում: Նարեկ Սուքիասյանը անդրադարձել է տարածաշրջանում ԵՄ-ի քաղաքականության արդյունավետությունը սահմանափակող գործոններին, թերացումներին և գրանցված առաջընթացներին:
ՔՄՀԿ հետազոտող Աննա Գևորգյանը հյուրընկալվել Բուն TV-ի Next Gen հաղորդաշարի եթերում:
Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք հարցերի.
🔹 Ինչպիսի՞ն են Հայաստանում Իրանի մասին պատկերացումներն ու ակնկալիքները և ի՞նչ փոփոխությունների են դրանք ենթարկվել վերջին տարիներին։
🔹 Նախագահի ինստիտուտը ինչքանո՞վ է իրավասու այս կամ այն երկրի հետ կտրականապես փոխել Իրանի արտաքին քաղաքականությունը։
🔹 Իրանի նախագահական ընտրություններից առաջ ինչպե՞ս էր ընթանում ընտրապայքարը, ի՞նչ կետերի վրա էին շեշտը դնում թեկնածուները, ըստ ի՞նչ առաջնահերթությունների էին քվեարկում Իրանի քաղաքացիները։
🔹 Քաղաքական ի՞նչ կենսագրություն ունի Մասուդ Փեզեշքիանը։
🔹 Ինչո՞ւ է Փեզեշքիանը ավելի ձեռնտու Ալի Խամենեի համար։
🔹 Փեզեշքիանի՝ պահպանողականներից տարբերվող կերպարը արդյո՞ք ենթադրում է լուրջ հակասություններ ռեժիմի հետ։
🔹 Ի՞նչ է սպասվում Իրանում հետընտրական գործընթացներից․ ինչպե՞ս է ձևավորվում կառավարությունը։