Skip to main content

Author: CCCS

Հեղինե Բարսեղյան

Հեղինե Բարսեղյանը ավարտել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Արաբագիտության ամբիոնի մագիստրատուրան (2021-2023): Հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է քաղաքական իսլամը, իսլամական ցանցերը Արևմուտքում և նրանց դերն ու ազդեցությունը տեղի մուսուլմանական փոքրամասնությունների վրա:

Դր․ Նարեկ Սուքիասյան

Նարեկ Սուքիասյանը քաղաքական գիտությունների թեկնածու է։ ՔՄՀԿ-ում նա կրտսեր գիտաշխատող է։ Նարեկ Սուքիասյանի հետաքրքրությունների շրջանակը ներառում է Հայաստանի արտաքին քաղաքականության ռուսական ուղղությունը, միջազգային հարաբերությունների տեսությունները։

Անուշ Բրուտյան

Անուշ Բրուտյանը ստացել է ՀՌՀ-ի մագիստրոսի աստիճան։ Հետաքրքրությունների շրջանակը ներառում է Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականությունը և միջազգային անվտանգության մարտահրավերները։

Շուշան Կյուրեղյան

Շուշան Կյուրեղյանը ԵՊՀ ասպիրանտ է և ՔՄՀԿ հիմնադրամի կրտսեր գիտաշխատող, ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Արաբագիտության ամբիոնի մագիստրատուրան:

Տաթևիկ Մկրտչյան

Տաթևիկ Մկրտչյանը ԵՊՀ ասպիրանտ է և ՔՄՀԿ հիմնադրամի ավագ գիտաշխատող: Նա ավարտել է ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի Արաբագիտության ամբիոնի Իսլամագիտության մագիստրատուրան: Դասավանդել է արաբերեն Բրյուսովի անվան համալսարանում (2011-2014), այժմ արաբերեն է դասավանդում ԵՊՀ Արաբագիտության ամբիոնում (2019-):

Աննա Գևորգյան

Աննա Գևորգյանը ԵՊՀ ասպիրանտ է, ՔՄՀԿ ավագ գիտաշխատող։ Նա արտաքին քաղաքականության վերաբերյալ հեռուստատեսային ծրագրի հաղորդավար է Բուն TV-ում, ինչպես նաև հանդիսանում է նրա՝ արտաքին քաղաքականության և անվտանգության խնդիրներին առնչվող ծրագրերի կոնտենտ մենեջերը: Աննա Գևորգյանի հետազոտական հետաքրքրությունները ներառում են այնպիսի թեմաներ, ինչպես տարածաշրջանային քաղաքականությունը և Իրանը, Իրանի քաղաքական մշակույթը, Շիա իսլամը և նրա ազդեցությունը Իրանի քաղաքականության վրա, Իրանի ներքին քաղաքականության առանձնահատկություններն ու գենդերային հարցերը, Իրանի արտաքին քաղաքականությունը և այլն։

Դր. Մարատ Մ. Յավրումյան

Մարատ Յավրումյանը բանասիրական գիտությունների թեկնածու է։ ՔՄՀԿ-ում նա «Թվային հայերեն» ծրագրի հիմնական հետազոտողն ու ղեկավարն է։ Մարատ Յավրումյանի գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է բնական լեզվի մշակման, հաշվողական լեզվաբանության և արաբական լեզվաբանական ավանդույթի հետազոտական բնագավառները։

Դր․ Նաիրա Սահակյան

Նաիրա Սահակյանը Ամստերդամի համալսարանի դոկտոր է: Նա ՔՄՀԿ և ՀՑԹԻ ավագ գիտաշխատող է, դասավանդում է ԵՊՀ-ում և ՀԱՀ-ում, ինչպես նաև հրավիրյալ դասախոս է Քեմբրիջի համալսարանում (2023-2024): Նաիրա Սահակյանը ՔՄՀԿ «Վերլուծական տեղեկագրի» համախմբագիրն է: 2023-2024թթ. նա Հետաքրքրությունների շրջանակը ներառում է Կովկասյան տարածաշրջանում ինքնության և կրոնի հարցերը:

Դր․ Հայկ Քոչարյան

Հայկ Քոչարյանը պատմական գիտությունների թեկնածու է։ ՔՄՀԿ-ում նա պատասխանատու է իրականացվող ծրարերի կառավարման և զարգացման համար։ Հայկ Քոչարյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է Մերձավոր Արեւելքում և Հարավային Կովկասում ընթացող հասարակական և քաղաքական գործընթացները, ինչպես նաև «Երեք ծովերի» տարածաշրջանի ենթակառուցվածքային ծրագրերը։

Պրոֆ. Դր․ Դավիթ Հովհաննիսյան

Դավիթ Հովհաննիսյանը բանասիրական գիտությունների թեկնածու է (Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտ): Պրոֆեսոր Հովհաննիսյանը դասավանդում է Երևանի պետական համալսարանում և Հայ-ռուսական համալսարանում: Հեղինակ է մի շարք մենագրությունների և տասնյակ հոդվածների:

Բագրատ Ասատրյան (նախագահ)

Բագրատ Ասատրյանը Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի դասախոս է: 1985 թ.-ին ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան, իսկ 2016թ.-ից դոցենտ է: 1994-1998 թթ. ղեկավարել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը: 1990-1997 թթ. եղել է ՀՀ գերագույն խորհրդի, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր:

Նվարդ Վ. Մանասյան

Նվարդ Վ. Մանասյանը կրթության ոլորտում ունի ավելի քան տասը տարվա փորձ: Նա աշխատել է կառավարության և միջազգային կազմակերպությունների համար: 2007 թ. -ից մինչև 2015 թ.-ը դասավանդել բարձրագույն ուսումնական հաստատություններում: Նրա հետազոտական հետաքրքրությունները վերաբերում են բարձրագույն կրթության քաղաքականությանը և գենդերային հիմնախնդիրներին: Ն. Մանասյանն ունի մագիստրոսի կոչումներ երեք համալսարանից:

Նունե Սարգսյան

Նունե Սարգսյանը Երևանում «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» գործադիր տնօրենն է: Սարգսյանը նախագծել և իրականացրել է ԶԼՄ-ների զարգացման և հաղորդակցության բազմաթիվ նախագծեր, որոնք ներառում են լրագրության ուսուցում, մուլտիմեդիա և տեսանյութերի արտադրություն, ինչպես նաև մեդիագրագիտության նախաձեռնություններ, հակամարտությունների փոխակերպման և ԶԼՄ-ների հետազոտական նախագծեր: Նունե Սարգսյանը Երևանի մամուլի ակումբի, ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի անդամ է:

Հրանուշ Խառատյան

Հրանուշ Խառատյանը 1975թ. ավարտել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետը: 1982թ. Չերքեզահայերի պատմության և մշակույթի մասին թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել ԽՍՀՄ Ազգագրության ին-տի Լենինգրադի մասնաճյուղի գիտական խորհրդում: 1980 թ.-ից գիտական վերլուծություններ է անում հայագիտության տարբեր խնդիրների շուրջ: Հրատարակել է 100-ից ավելի գիտական հոդված, 11 մենագրություն, 5 ժողովածուի համահեղինակ և խմբագիր է: