Skip to main content

Armenia at the Crossroads

Ապրիլի 24-ին Բուխարեստում կայացավ “Armenia at the Crossroads” խորագրով միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել էր Բուխարեստի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի և Քաղաքակրթական և մշակութային հետազոտություններ կենտրոն հիմնադրամի համագործակցության շրջանակում: 

Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկան Բուխարեստի համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետի դեկան Alexandra Iancu-ն և փոխդեկան Oana Valentina Suciu-ն, Ռումինական Ակադեմիայի Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն Cătălin Avramescu-ն, մասնակիցները հնարավորություն ունեցան լսելու նաև Ռումինիայում Հայաստանի դեսպան Տիգրան Գալստյանին:

Գիտաժողովը «Ընդլայնելով Հայաստան-Ռումինիա երկխոսությունը ակադեմիական փոխանակման միջոցով» ծրագրի բաղադրիչներից մեկն է և իրականացվում է Black Sea Trust for Regional Cooperation հիմնադրամի աջակցությամբ:

Գիտաժողովը կազմված էր երեք պանելային քննարկումներից, որոնք համապատասխանաբար վերնագրված էին՝ «Սփյուռք և հայկականություն», «Ժամանակակից քաղաքականությունը Հարավային Կովկասում», «Տարածաշրջանային անվտանգությունը Կովկասում և անդին»: Մասնակիցների շարքում էին անվանի գիտնականներ, փորձագետներ և հետազոտողներ Ռումինիայից, Հայաստանից, ԵՄ այլ երկրներից: ՔՄՀԿ հետազոտող Աննա Գևորգյանը գիտաժողովին ներկայացրեց «Իրանը և Հարավային Կովկասը՝ հին շահեր, նոր իրողություններ» թեմայով զեկուցում, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Էրիկ Դավթյանը հանդես եկավ «Փոթորիկ՝ հարևանությամբ. Վրաստանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը» զեկուցմամբ:

Կարող է նաև հետաքրքրել ՝