ՔՄՀԿ հետազոտող Աննա Գևորգյանը հյուրընկալվել է Բուն TV-ի «Դիլեմա» հաղորդաշարի հերթական թողարկման եթերում՝ նվիրված Հայաստան-Իրան փոխհարաբերություններին: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք թեմաների և հարցերի, այդ թվում.
🔹Արդյո՞ք Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ չեն հակասում Հայաստան-Իրան փոխհարաբերություններին։
🔹Ռազմավարական ո՞ր հարցերում են Հայաստանի և Իրանի շահերը համընկնում։
🔹Ի՞նչ ազդեցություն են կրել Հայաստան-Իրան հարաբերությունները աշխարհաքաղաքական զարգացումներից։
🔹Ինչո՞ւ Հայաստան-Իրան փոխհարաբերություններում առկա պոտենցիալը ամբողջովին իրացված չէ։
🔹Ինչպիսի՞ն է Իրանի դիրքորոշումը Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ։