ՔՄՀԿ տնօրեն, Երևանի պետական համալսարանի արաբագիտության ամբիոնի պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով, որը շնորհվում է ակնառու պետական և հասարակական-քաղաքական գործունեության, ինչպես նաև դիվանագիտության, իրավագիտության ու քաղաքագիտության ասպարեզներում ունեցած նշանակալի ծառայությունների համար։
Ջերմորեն շնորհավորում ենք պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանին, մաղթում քաջառողջություն ու նորանոր ձեռքբերումներ, մեզ էլ` դեռ երկար նրա «երջանկություն ձեզ» մաղթանքը վայելելու բարեբախտություն։


