ՔՄՀԿ հետազոտող Աննա Գևորգյանը Վաշինգտոնյան ուղեղային կենտրոններ այցելած վերլուծաբանների խմբում
Ապրիլի 17-ից 23-ը Արսեն Խառատյանն ու Արման Բաբաջանյանի կողմից ստեղծված “Armenia Advocacy Group” նախաձեռնությունը Հայաստանյան վերլուծաբանների ու քաղ․հասարակության ներկայացուցիչների այց էին կազմակերպել Վաշինգտոն՝ տեղի վերլուծական կենտրոնների, համալսարանների ու նաև որոշ պետական գերատեսչությունների հետ հանդիպում-քննարկումներ անցկացնելու նպատակով։ Հանդիպումներին մասնակցել է նաև ՔՄՀԿ հետազոտող Աննա Գևորգյանը, ներկայացրել իր մասնագիտական վերլուծությունները Հայաստանի՝ տարածաշրջանային քաղաքականության մասին։
Atlantic Council, Carnegie Endowment or Peace, United State Institute of Peace, Wilson Center, National Endowment for Democracy, George Maison University և այլ գիտակրթական, վերլուծական կենտրոններում ու նաև Պետդեպի ու Կոնգրեսի՝ Հելսինկյան հանձնաժողովում ունեցած քննարկումների ընթացքում վերլուծաբանները խոսել են Արցախում ստեղծված ճգնաժամի մասին, շեշտադրել անհապաղ միջոցներ ձեռնարկելու կարևորությունը՝ էթնիկ զտում թույլ չտալու համար, բարձրաձայնել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ հայաստանյան մոտեցումները։
Աննա Գևորգյանը անդրադարձել է Հայաստան-Իրան, Հայաստան-Վրաստան հարաբերություններին ու ընդգծել, որ
- Հայաստան-Իրան լավ հարաբերությունները եղել ու մնում են կարևոր Հայաստանի համար, բայց դրանք երբեք չեն եղել ու չեն կարող լինել այլ հարաբերությունների դեմ,
- Իրանից ստացվող քաղաքական հայտարարությունները, որոնք չափազանց կարևոր են այս փուլում մեզ համար, այլ բան չեն, քան ԱՄՆ՝ նույնանման մոտեցումները,
- ադրբեջանական հակաքարոզչության կարևոր բաղադրիչ են Հայաստան-Իրան, Հայաստան-Վրաստան հարաբերությունների մասին կեղծ ու ստահոդ տեղեկությունները, որոնց դեմ պետք է պայքարել նաև վերլուծական դաշտում,
- Վրաստանում տեղի ունեցող զարգացումները իրենց ազդեցությունն ունեն նաև Հայաստանյան հանրային ընկալումների ու քաղաքական մթնոլորտի վրա։


