ՔՄՀԿ հետազոտողները մասնակցել են ԵՄ ինստիտուտներ փորձագիտական այցին

ՔՄՀԿ հետազոտողներ Աննա Գևորգյանը և Նարեկ Սուքիասյանը մասնակցել են Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի երևանյան և բրյուսելյան գրասենյակների կողմից հունիսի 5-8-ը համատեղ կազմակերպված ԵՄ ինստիտուտներ փորձագիտական այցին։ Այցի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ Եվրոպական խորհրդարանի անդամների, ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության, Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի գրասենյակի, Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության, էներգետիկայի գլխավոր տնօրինության և այլ գործակալությունների հետ։
Այցի շրջանակում անցկացվել է նաև կլոր սեղան-քննարկում, որտեղ ՔՄՀԿ հետազոտողները ադրադարձել են ՀՀ արտաքին ու անվտանգային քաղաքականության տարբեր խնդիրների՝ մասնավորապես Ռուսաստանի ու Իրանի` տարածաշրջանային քաղաքականության ներկա փուլի առանձնահատկություններին, այդ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների նրբերանգներին։ Քննարկմանը ներկա են եղել նաև բրյուսելյան ուղեղային կենտրոնների ներկայացուցիչներ։


