Հունվարի 25-ին Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնում տեղի է ունեցել «Փիլիսոփայություն և պատերազմ» խորագրով դասախոսություն և քննարկում: Քննարկվել են մի շարք հարցեր պատերազմի ընկալման, պատերազմների կողմ և դեմ փաստարկների, «արդար պատերազմի» շուրջ: Դասախոսության ընթացքում անդրադարձ է եղել նաև տարբեր ժամանակների և երկրների փիլիսոփաների կողմից պատերազմի ընկալման պատմությանը, և, մասնավորապես, 20-րդ դարի համաշխարհային պատերազմների ազեդությանը փիլիսոփայության վրա, ինչպես նաև քննարկվել է հետխորհրդային երկրներում փիլիսոփայության նկատմամբ վերաբերմունքը հատկապես ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում:
Բանախոս՝ պատմաբան, գրող, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Միխայիլ Նեմցև:
