Skip to main content

«Վարձկանության գործոնը անվտանգության համակարգերում». դասախոսություն

2022թ. մարտի 11-ին Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնում տեղի ունեցավ ՔՄՀԿ տնօրեն Դավիթ Հովհաննիսյանի դասախոսությունը՝ «Վարձկանության գործոնը անվտանգության համակարգերում» թեմայով:

Բանախոսը ներկայացրեց վարձկանության պրակտիկայի ձևավորման և զարգացման փուլերը, միջազգային համապատասխան փաստաթղթերում «վարձկան» և «վարձկանություն» եզրույթների սահմանման դրույթները, «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և մարզման դեմ միջազգային կոնվենցիայով» սահմանված պարտավորությունները:

Դասախոսությանը հաջորդեց քննարկում մեր տարածաշրջանում վարձկանության հիմքով գործող խմբավորումների գործունեության և դերի, հավաքագրման գործընթացի, և մասնավորապես, Արցախյան պատերազմում վարձկան-զինյալների մասնակցության վերաբերյալ:

***

Քննարկումը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գիտության կոմիտեի 21T-5F251 «Վարձկաններն ու տարածաշրջանային անվտանգության դինամիկան» գիտական թեմայի ֆինանսավորման շրջանակում:

Կարող է նաև հետաքրքրել ՝