Skip to main content

Ստատուս-քվոյի հայկական ճարտարապետությունը Լեռնային Ղարաբաղում

Դեկտեմբերի 2-ին Բուն ակումբում  տեղի ունեցավ  «Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի նախաձեռնած «Արտաքին քաղաքականության ակումբի» հերթական քննարկումը: Քննարկման խորագիրն էր Ստատուս-քվոյի հայկական ճարտարապետությունը Լեռնային Ղարաբաղում: Հանդիպմանը զեկուցմամբ հանդես եկավ պատմագետ Նժդեհ Հովսեփյանը։

«Արտաքին քաղաքականության ակումբը» հայաստանյան դիվանագետներին, միջազգայանագետներին ու քաղաքագետներին միավորող համահայկական ցանց է լինելու՝ Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրների ու առաջնահերթությունների վերհանումը, վերլուծումն ու առաջարկությունների պատրաստումը որպես նպատակ ունենալով։

Ծրագիրը իրականացվում է «Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից Եվրասիա համագործակցություն հիմնադրամ—Հայաստանի աջակցությամբ «Հանրային մասնակցություն, կարողությունների զարգացում և ճգնաժամի հասցեագրում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից։

Կարող է նաև հետաքրքրել ՝