Skip to main content

Պանելային քննարկում

ՔՄՀԿ հետազոտող Նարեկ Սուքիասյանը մասնակցել է «Գիտություն և տեխնոլոգիա․ Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերները» գիտաժողովին, որը կազմակերպվել էր «Գիտուժ»-ի կողմից և անցկացվել 2025 թվականի փետրվարի 14-15-ին։ «Ինֆոկոմ» լրատվական գործակալությունը լուսաբանել է պանելային քննարկումը։

Այն անդրադարձել է հումանիտար և հասարակական գիտությունների միջազգայինացմանը, ինչպես նաև դրանց դերին պետության կարիքները սպասարկելու հարցում։ Նարեկ Սուքիասյանը նշել է, որ հումանիտար և հասարակական գիտությունների ուսանողներին հաճախ չի ուսուցանվում համապատասխան մեթոդաբանություն, ինչը խոչընդոտում է նրանց միջազգային հրապարակումները։ Նա ընդգծել է, որ այն գիտնականները, ովքեր ունեն միջազգային հրապարակումներ, կամ ստացել են իրենց կրթությունը արտերկրում, կամ ինքնուրույն են գտել այդ ուղիները։

Ամբողջական հոդվածին կարոք եք ծանոթանալ այստեղ։

Կարող է նաև հետաքրքրել ՝