ՔՄՀԿ կենտրոնում տեղի է ունեցել «Մ. Հայդեգերի «Կեցությունը և ժամանակը». գիրք մեր մասին և ոչ միայն» խորագրով երկրորդ դասախոսություն-քննարկումը: Այս կարևոր փիլիսոփայական աշխատությունը քննարկվում է նրա գաղափարների՝ ոչ միայն իր ժամանակի, այլև 21-րդ դարի մարդու համար կարևորության և արդիականության տեսանկյունից:
Այս շարքի երրորդ և չորրորդ քննարկումները տեղի կունենան սույն թվականի մարտի 14-ին և 21-ին (աշխատանքային լեզուն ռուսերենն է):
