Skip to main content

«Մրցակից պատումներ»

ՔՄՀԿ հետազոտող Նարեկ Սուքիասյանը մասնակցել է N-ost գերմանական լրագրողական կազմակերպության և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի համատեղ կազմակերպած «Մրցակից պատումներ» (Competing Narratives) նախագծի ամփոփոիչ միջոցառմանը, որի ժամանակ մասնագիտական համայնքի ներկայացուցիչները քննարկել են խմբագրական հոդվածների միտումները հայկական մեդիայում՝ փորձառությունից մինչև ժանրային ոսումնասիրություն, իսկ քաղաքագետները կիսվեցին իրենց փորձագիտական վերլուծությամբ՝ «Հայաստանը ցնցումների մեջ գտնվող գլոբալ աշխարհում» թեմայով։

«Մրցակից պատումներ» (Competing Narratives) նախագծի հիմքում խմբագրական սյունակների ժանրն էր ու միջազգային կյանքի լուսաբանումը։ Ծրագրի հայ, վրացի, մոլդովացի, ուկրաինացի և թուրք լրագրողները ձեռք բերեցին ժանրային հմտություններ, ինչպես նաև ստացան հարևան երկիրների իրենց գործընկերներից փորձագիտական գնահատականներ տարածաշրջանային իրադարձությունների մասին։

Կարող է նաև հետաքրքրել ՝