Skip to main content

Հրապարկում Yearbook of Muslims in Europe ամսագրում

ՔՄՀԿ հետազոտողներ Նաիրա Սահակյանի և Սևակ Քարամյանի համահեղինակությամբ հոդվածը լույս է տեսել Yearbook of Muslims in Europe ամսագրի 15-րդ համարում: Հոդվածը անդրադառնում է Հայաստանում մուսուլմանների շուրջ հանրային քննարկումներին, միջազգային կապերին, իրավական և քաղաքական փոփոխություններին, ինչպես նաև՝ Հայաստանում մուսուլմանների գործունեությանն ու նախաձեռնություններին:

Հոդվածը նաև քննարկում է, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ շարունավող հակամարտությունը բարդացնում է իսլամի շուրջ դիսկուրսը Հայաստանում, որը շարունակում է փոխկապակցված մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ: Դրա արդյունքում իսլամը և մուսուլմանները պարբերաբար հիշատակվում են Հայաստանի քաղաքական և կրոնական առաջնորդների կողմից:

Yearbook of Muslims in Europe ամսագիրը կարևոր աղբյուր է Եվրոպայի մուսուլման բնակչության դինամիկայի վերլուծության համար: Ներկա համարը ներառում է արդի հետազոտություններ եվրոպական 46 երկրներից (ներառյալ Հայաստանը), որոնք քննարկում են Եվրոպայի տարբեր երկրներում մուսուլմանների շուրջ առկա միտումները և ընթացիկ զարգացումները:

Կարող է նաև հետաքրքրել ՝