Skip to main content

Հոդվածների ընդունում

Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնը տպագրության է պատրաստում իր Վերլուծական տեղեկագիր (Analytical Bulletin) գիտական պարբերականի 2023 թվականի համարները  և այժմ ընդունում է հոդվածներ, որոնք գրախոսման փուլն անցնելուց հետո կտպագրվեն պարբերականում։

 Վերլուծական տեղեկագիրն ընդգրկված է Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից 2023թ․ ընդունելի հրատարակությունների ցուցակում (https://www.bok.am/sites/default/files/2023-02/56-%D4%B1.pdf)։ 

Այն նաև ինդեքսավորվում է CrossRef-ում և յուրաքանչյուր հոդված ունի իր DOI-ին։

 Վերլուծական տեղեկագիրը միջգիտակարգային հանդես է, որը հրատարակում է աշխարհի տարբեր երկրներից գիտնականների հետազոտություններ, գրախոսություններ և սկզբնաղբյուրներ պատմության, քաղաքականության և սոցիոլոգիայի բնագավառից։ 

 َ2023 թվականի երկու համարներից մեկը խորագրված է լինելու  «Տարածաշրջանը փոփոխվող ռազմաքաղաքական  իրադրությունում»` մասնավորապես կենտրոնանալով «Երեք ծովերի համակարգում» ընթացիկ գործընթացների շուրջ։  «Երեք ծովերի տեսությունը» վերլուծական մոդել է, որն օգնում է կանխատեսել և վերլուծել Սև, Կասպից և Միջերկրական ծովերի արեալն ընդգրկող մեգատարածաշրջանում հնարավոր զարգացումները։ Տեսության մասին առավել մանրամասն կարող եք կարդալ «Տարածաշրջանային զարգացումներ․ «Երեք ծովերի տեսություն» (հայերեն), «Անցումային գործընթացները «Երեք ծովերի համակարգում»» (անգլերեն) և «Տարածաշրջանային անվտանգության հայեցակարգերը «Երեք ծովերի համակարգում»» (անգլերեն)։ 

Սակայն կդիտարկվեն նաև հոդվածներ այլ թեմաներով, որոնք տեղ կգտնեն պարբերականի ոչ թեմատիկ հատվածում։ 

 Պարբերականում հրատարակում են հայերեն, անգլերեն և ռուսերեն հոդվածներ: Վերլուծական տեղեկագրի համար հոդվածը պետք է կազմի 6000-8000, իսկ գրախոսությունը՝ 700-1500 բառ: Կախված թեմայի առանձնահատկությունից՝ բառերի քանակը կարող է տարբերվել ընդհանուր սահմանվածից։ 

 Ամսագրում հրատակարության ներկայացվող նյութերի համար խնդրում ենք հետևել Հեղինակների համար նախատեսված ուղեցույցին, գրանցվել որպես հեղինակ և կատարել առցանց ներկայացում մինչև 2023 թվականի մայիսի 1-ը:

Վերլուծական տեղեկագրում հրապարակումն անվճար է:

Նախքան վերջնական հայտի ներկայացումը, խնդրում ենք, համոզվեք, որ ծանոթացել եք Հեղինակների համար նախատեսված ուղեցույցին, Հրատարակչական էթիկային։ 

 Հարցերի դեպքում դիմել analyticalbulletin@gmail.com կամ info@cccs.am էլեկտրոնային հասցեներով։ 

 

 

Կարող է նաև հետաքրքրել ՝