Skip to main content

ՀՄԳՄ եվ կրեատիվ խաղեր

Համակարգված մտագործունեության մեթոդաբանությունը (ՀՄԳՄ) ծագում է մարդկային քաղաքակրթության զարգացման հազարամյակներից և դրա այնպիսի կողմերից, ինչպիսիք են փիլիսոփայությունն ու գիտությունը՝ իմացության տեսության, արժեբանության, կոմունիկացիայի, սոցիալական հոգեբանության, տրամաբանության և ստեղծարարության շեշտադրությամբ: Վերջին 70 տարիների ընթացքում այն ձևավորվել է որպես առանձին մեթոդ և հաջողությամբ կիրառվել մի շարք ոլորտներում, որտեղ անհրաժեշտ են խնդիրների լուծման նոր, նորարար և ստեղծագործ մեթոդներ: Արևմտյան գիտություններից այն մուլտիդիսցիպլինար ուղղությունը, որ այսօր կոչվում է «կոգնիտիվ գիտություն», ամենամոտն է ՀՄԳՄ-ին այսօր:

Ի՞նչ է Համակարգված մտագործունեության մեթոդաբանությունը (ՀՄԳՄ) ՀՄԳՄ-ն մի շարք մեթոդաբանական գործիքների համադրություն է՝ ուղղված կոլեկտիվ մտածողության արդյունավետ կազմակերպմանը և բարդ պրոբլեմների «արկղից դուրս», հաճախ բեկումնային լուծումներ գտնելուն: Մեթոդի հիմքը մտքի ազատագրումն է, «կրիայի քայլերով շարժվելուց» և «թունելային տեսլականի» մտածելակերպից ազատումը. գործոններ, որոնք հաճախ մեծապես խոչընդոտում են ստեղծարարությունը: ՀՄԳՄ-ի կարևոր գործիքներից է մտապատկերման (վիզուալիցացիայի) միջոցով կոմունիկացիայի ձևակերպումը՝ ֆորմալիզացիան: Հասկացությունները, գաղափարները, ենթադրությունները, պնդումներն ու հարաբերակցությունները պատկերվում են, տրամաբանական և հստակ դառնալու համար: ՀՄԳՄ-ի լեզուն տեսողական հստակության լեզու է: Մեկ այլ կարևոր գործիք է «ռեֆլեքսիայի դիրք»-ը՝ պրոբլեմի վերաբերյալ գործողի վերաբերմունքը, դիրքը և այլ հարաբերությունները որպես ավելի մեծ պրոբլեմի մաս դիտարկելը: Սա թույլ է տալիս հայտնաբերել կապեր և լուծումներ, որոնք պրոբլեմի սահմաններից դուրս էին թվում: Այս մեխանիզմների կիրառումը կոլեկտիվ մտածողության էկրան է կառուցում և զարգացնում խմբային լեզու, որը թույլ է տալիս մասնակիցներին լինել միևնույն հարթության մեջ՝ այս կամ այն հասկացության կամ գործընթացի մասին խոսելիս: Կոլեկտիվ մտածողության էկրանը զերծ է պահում մտածողության հոսքը շեղող միջամտություններից: Քանի որ հոսքը  տեսանելի է ողջ խմբի համար, խմբի ցանկացած անդամ կարող է  որսալ, զարգացնել, օգտագործել կամ քննադատել ցանկացած գաղափար: Խմբի անդամի կողմից գաղափարի զարգացումը  ֆորմալիզացման շնորհիվ շարունակում է խմբի համաձայնեցված տրամաբանությունը և ընդգրկում նորը ողջ խմբի համար տեսանելի մտածողության մեջ:

Բեռնել

Կարող է նաև հետաքրքրել ՝