ՔՄՀԿ հետազոտող Նարեկ Սուքիասյանը հարցազրույց է տվել Գերմանիայի ամենաընթերցվող լրատվական հարթակ T-Online-ին, որտեղ անդրադարձել է Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա փխրուն խաղաղությանը։ Նա քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բռնակցմանը, ընդգծելով նախագահ Իլհամ Ալիևի տարածքային հավակնություններն ու շարունակ աճող պահանջները։ Սուքիասյանը անդրադարձել է նաև Թուրքիայի ռազմավարական աջակցությանը Ադրբեջանին, և Արցախցի փախստականների համար միջազգային հումանիտար օգնություն մոբիլիզացբելու կարևորությանը:
Հոդվածին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ: