ՔՄՀԿ հետազոտող Նարեկ Սուքիասյանը Ռուսաստանում նախագահական ընտրությունների արդյունքների շուրջ հարցազրույց է տվել ՍիվիլՆեթին՝ անդրադառնալով Ռուսաստանի ներքաղաքական մի շարք հարցերի՝ կապված Պուտինի հերթական վերընտրության հետ: Ի թիվս այլ թեմաների՝ քննարկվել է նաև Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ներկա վիճակը: