ՔՄՀԿ հետազոտող Հայկ Քոչարյանը հարցազրույց է տվել Սիվիլնեթին, որում խոսել է իսրայելա-պաղեստինյան պատերազմի և Հայաստանի վրա վերջինիս ազդեցության շուրջ:
Հայկ Քոչարյանի դիտարկմամբ՝ Իսրայելն ու Միացյալ Նահանգները փորձում են կանխել պատերազմի տարածումը, այնինչ ՀԱՄԱՍ-ի նպատակը ճիշտ հակառակն է. այն փորձում է ցանցայնացնել հակամարտությունը: Անդրադառնալով Իրանին՝ նա նշում է, որ վերջինս հայտ է ներկայացնում նոր ձևավորվող անվտանգային համակարգում ընդգրկվելու համար: Ըստ Հայկ Քոչարյանի՝ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները կարող են լուրջ փոփոխությունների հանգեցնել, և Հայաստանը պետք է ուշադիր հետևի այս գործընթացներին: