ՔՄՀԿ հետազոտող Աննա Գևորգյանը հյուրընկալվել է Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման եթերում: Հարցազրույցի թեման է Իրանում հուլիսի 5-ին տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները, որի արդյունքում նախագահ է ընտրվել բարեփոխականների աջակցությունը ստացած Մասուդ Փեզեշքիանը։