ՀԱՐԱՓՈՓՈԽ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ ՍՓՅՈՒՌՔԻ ԴԵՐՆ՝ ՀԱՅԿԱԿԱՆ «ՓԱՓՈՒԿ ՈՒԺԻ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԵՋ
Սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ «Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի նախաձեռնած «Արտաքին քաղաքականության ակումբի» հերթական քննարկումը, որ նվիրված էր հարափոփոխ միջազգային զարգացումների համատեքստում սփյուռքի դերին՝ հայկական «փափուկ ուժի» (soft power) զարգացման և օգտագործման գործընթացի մեջ։ Քննարկման բանախոսն էր դոկտոր Հրաչ Չիլինգիրյանը՝ հասարակագետ, սփյուռքագետ, Օքսֆորդի համալսարան։
«Արտաքին քաղաքականության ակումբը» հայաստանյան դիվանագետներին, միջազգայանագետներին ու քաղաքագետներին միավորող համահայկական ցանց է լինելու՝ Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրների ու առաջնահերթությունների վերհանումը, վերլուծումն ու առաջարկությունների պատրաստումը որպես նպատակ ունենալով։
Ծրագիրը իրականացվում է «Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից Եվրասիա համագործակցություն հիմնադրամ—Հայաստանի աջակցությամբ «Հանրային մասնակցություն, կարողությունների զարգացում և ճգնաժամի հասցեագրում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից։



