«Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունը» թեմայով քննարկում
ՔՄՀԿ տնօրեն Դավիթ Հովհաննիսյանը մասնակցել է մայիսի 8-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Թեհրանի համալսարանի Համաշխարհային հետազոտությունների ֆակուլտետում կազմակերպված «Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունը» թեմայով քննարկմանը:
Քննակման ընթացքում դասախոսությամբ հանդես եկան ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պ․գ․դ․ պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանը և Հայ-ռուսական սլավոնական համալսարանի դասախոս, պ․գ․դ․ պրոֆեսոր Ռուբեն Կարապետյանը։ Նիստի ընթացքում դասախոսությամբ հանդես եկավ նաև ԻՐԱՍ հետազոտական կենտրոնի տնօրեն, ՌԴ-ում ԻԻՀ նախկին դեսպան Մեհդի Սանային։
Դասախոսության թեմաներն էին․
1․ «Հարավային Կովկասը և Հայաստանը ԻԻՀ արտաքին քաղաքականության մեջ» Մեհդի Սանայի
2․ «Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունը․ դերակատարներ և շահեր» Ռուբեն Կարապետյան
3․ «Հարավային Կովկաս – Մերձավոր Արևելք կապը․ հայացք Երևանից» Դավիթ Հովհաննիսյան։
Հանդիպման վերջում տեղի ունեցավ հարցուպատասխան և ակտիվ քննարկում։

