Հանդիպում-քննարկում «Ռուս-ուկրաինական պատերազմը և դրա ազդեցությունը մեր տարածաշրջանի վրա» թեմայով․ «Արտաքին քաղաքականության ակումբ»
Սույն թվականի ապրիլի 15-ին տեղի ունեցավ «Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի նախաձեռնած «Արտաքին քաղաքականության ակումբի» երկրորդ հանդիպում-քննարկումը։ Քննարկման գլխավոր թեման էր ռուս-ուկրաինական պատերազմը և դրա ազդեցությունը մեր տարածաշրջանի վրա:
«Արտաքին քաղաքականության ակումբն» ու դրա հենքի վրա ստեղծվելիք ասոցիացիան հայաստանյան դիվանագետներին, միջազգայանագետներին ու քաղաքագետներին միավորող համահայկական ցանց է լինելու՝ նպատակ ունենալով վերհանել և վերլուծել Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրներն ու առաջնահերթությունները և պատրաստել առաջարկություններ համապատասխան մարմինների համար:
Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից Եվրասիա համագործակցություն հիմնադրամ—Հայաստանի հետ համագործակցությամբ։




