Հանդիպում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի փորձագետների հետ
ՔՄՀԿ գիտաշխատող Աննա Գևորգյանը մասնակցել է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի պատվիրակության կազմակերպած` հայաստանյան փորձագետների հետ աշխատանքային ճաշ֊հանդիպմանը։ Փորձագետների թվում են եղել հիմնադրամի համանախագահ Յան Ֆիլիպ Ալբրեխտը (Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր, Գերմանիայի Շլեզվիգ – Հոլշթայն երկրամասի էներգիայի փոխակերպման և բնապահպանության նախկին նախարար) և հիմնադրամի Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Վալտեր Քաուֆմանը հետ, որոնք Գերմանիայից ժամանել են Հարավային Կովկաս, ինչպես նաև՝ հիմնադրամի՝ Երևանի գրասենյակի տնօրեն Սոնյա Շիֆերսը և հայաստանյան ծրագրերի համակարգող Էվիյա Հովհաննիսյանը: Հանդիպման ժամանակ քննարկված հարցերից են եղել Ղարաբաղյան կոնֆլիկտի շուրջ տեղի ունեցող զարգացումները, Հայաստանի արտաքին քաղաքականության, ինչպես նաև՝ ներքին բարեփոխումների հետ կապված մի շարք հարցեր:
