Հայ-վրացական ակադեմիական և ուսանողական համագործակցություն 2
Հովանավորը։ Հարավային Կովկասում Հայնրիխ Բյոլ հիմնադրամ
Նախագծի մասին։
«Հայ-վրացական ակադեմիական և ուսանողական համագործակցություն 2» ծրագիրը Հարավային Կովկասում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ 2015թ մեկնարկած ծրագրի շարունակությունն է, որը Երևանի պետական համալսարանի Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնը իրականացրել է «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների կենտրոնի և Վրաստանի մարդաբանների ասոցիացիայի հետ համագործակցությամբ: 2016 թ. ծրագրի շրջանակում կազմակերպվել են աշխատաժողովներ, որոնք ծառայում էին որպես աշխատանքային խմբի հանդիպում գիտնականների, համալսարանի դասախոսների և մասնակից ուսանողների մասնակցությամբ, որի արդյունքում ստեղծվեցին մի քանի միջգիտակարգային հետազոտական խմբեր: Ծրագրի առաջին փուլին հաջորդեց համատեղ հանդիպումը Թբիլիսիում, որտեղ ուսանողները ներկայացրեցին իրենց հետազոտության արդյունքները, ստացան արձագանքներ ծրագրի մասնակիցների և հրավիրյալ փորձագետների կողմից: Մասնակիցները իրականացրեցին միմյանց աշխատանքների գրախոսություն, որից հետո կազմակերպվեցին պլանավորված կլոր-սեղան քննարկումներ:
Նախագծի ղեկավար: Դավիթ Հովհաննիսյան,
Անդամներ: Սաթենիկ Մկրտչյան (համակարգող), Հայկ Քոչարյան (գիտական ուղղորդող/ակադեմիական ղեկավար), Շուշան Կյուրեղյան (ասիստենտ)
Տևողությունը։ ապրիլ 2016- հունիս 2017
Արդյունքներ։
Ծրագրի շրջանակներում անցկացվող սեմինարների արդյունքում ձևավորվեցին մի քանի միջգիտակարգային հետազոտական խմբեր: Ծրագրի երկրորդ փուլում աշխատանքները վերանայվել են ակադեմիական ղեկավարների կողմից, իսկ գրախոսված վերջնական հոդվածները հրապարակվել են Վերլուծական տեղեկագիր 10-ում: Ժողովածուն նախատեսված է քաղաքագետների‚ մշակութաբանների‚ սոցիոլոգների‚ ազգագրագետների‚ հայագետների, արևելագիտական, պատմական և միջազգային հարաբերությունների բաժինների ուսանողների, ինչպես նաև ընթերցող լայն շրջանակի համար։