Skip to main content

Հայ-վրացական ակադեմիական և ուսանողական համագործակցություն

Հովանավորը։ Հարավային Կովկասում Հայնրիխ Բյոլ հիմնադրամ Նախագծի մասին։ 2015թ. Հարավային Կովկասում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ մեկնարկեց հայ-վրացական ակադեմիական և ուսանողական համագործակցություն՝ Երևանի պետական համալսարանի Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի, «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների կենտրոնի և Վրաստանի մարդաբանների ասոցիացիայի հետ համագործակցությամբ: Ծրագրի ընթացքում Հայաստանի և Վրաստանի բուհերի և գիտական հաստատությունների ասպիրանտուրայում, մագիստրատուրայում և բակալավրի ավարտական կուրսերում սովորող ուսանողներն իրականացրել են մի շարք համատեղ հետազոտություններ՝ գիտական ուղղորդողների աջակցությամբ, որոնք ոլորտի լավագույն մասնագետներից են: Հետազոտական խմբերը կազմվել են Հայաստանի և Վրաստանի ընթացիկ խնդիրներին առնչվող թեմաներով՝ դիտարկելով դրանք տարածաշրջանային, գլոբալ քաղաքականության և սոցիալ մշակութային տեսանկյունից: Այս ծրագրի նպատակներից մեկը հայ-վրացական հարաբերությունների հիմքերի ամրապնդումն է ակադեմիական շրջանակներում հարաբերությունների խորացման միջոցով։ Երկկողմ հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն և կարևոր է, որ այդ հարաբերությունների պահպանումը տեղի ունենա տարբեր ոլորտներում և ոչ միայն պետական համագործակցության մակարդակում: Ծրագիրը իրականացվել է բաց հայտարարության մոդելով, որի միջոցով տարբեր համալսարանների տարբեր ֆակուլտետներից հավաքվել են հայտերը, կատարվել են ուսանողների և նրանց թեմաների ընտրությունը, որոշվել են թեմաների ղեկավարները: Նախագծի ղեկավար: Դավիթ Հովհաննիսյան, Անդամներ: Սաթենիկ Մկրտչյան (համակարգող), Հայկ Քոչարյան (գիտական ուղղորդող/ակադեմիական ղեկավար), Աննա Գևորգյան (մասնակից) Տևողությունը։ մարտ-հոկտեմբեր, 2015 Արդյունքներ։ Ծրագրի շրջանակներում հայ և վրացի գիտական ուղղորդողներից յուրաքանչյուրն աշխատել է ծրագրի 3-4 մասնակիցների հետ, որից հետո արդեն ևս մեկ անգամ ստուգվել է նրանց աշխատանքը, մի քանի անգամ մշակման, ուղղորդման փուլ է անցել: Արդեն պատրաստի աշխատանքները ներկայացվել են կլոր սեղանների միջոցով, որի շնորհիվ ծրագրի մասնակիցները նաև իրենց աշխատանքները ներկայացնելու փորձ են ձեռք բերել և միմյանց աշխատանքների գրախոսություն են իրականացրել։ Արդյունքները հրապարակվել են  ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի Վերլուծական տեղեկագրում, հ. 8։ Ծրագրի երկու  մասնակիցներից`Սալոմե Խվադագիանը և Մարիետա Բազինյանը մեկամսյա ուսնակության հնարավորություն ստացան Հայաստանի և Վրաստանի ակադեմիական և հետազոտական կազմակերպություններում:

Կարող է նաև հետաքրքրել ՝