Skip to main content

«Հայկական քաղաքականություն, հասարակություն և մշակույթ»: Ինտենսիվ դասընթաց Բուխարեստի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում

ՔՄՀԿ հետազոտող Նարեկ Սուքիասյանը «Ընդլայնելով Հայաստան-Ռումինիա համագործակցությունը ակադեմիական փոխանակման միջոցով» ծրագրի «Հայկական քաղաքականություն, հասարակություն և մշակույթ» ինտենսիվ դասընթացի շրջանակում հունվարի 8-13-ը հյուրընկալվել է Բուխարեստի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում (@Facultatea de Stiinte Politice a Universitatii din Bucuresti – FSPUB) և դասախոսություններ կարդացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության, հայ-ռուսական, Հայաստան-Արևմուտք հարաբերությունների և քաղաքական գոյատևումը Հայաստանում թեմաներով:

Բուխարեստ այցի ընթացքում Նարեկ Սուքիասյանը հարցազրույց է տվել ռումինական Actual 24 պարբերականին, որում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի ճգնաժամին ու բնակչության էթնիկ զտմամը, տարածաշրջանային թնջուկում ածխաջրածնային հարստությունների դերին, հայ-ռուսական հարաբերություններին, Ադրբեջան-Իսրայել հարաբերություններին և տարածաշրջանային այլ հարցերի (հոդվածը կարող եք կարդալ այստեղ. https://shorturl.at/jsLTU):

Ակադեմիական փոխանակման միջոցով հայ-ռումինական երկխոսության բարելավմանն ուղղված այս ծրագիրն իրականացվում է Black Sea Trust for Regional Cooperation հիմնադրամի աջակցությամբ: Այս համատեղ ակադեմիական նախաձեռնությունը բաղկացած է երկու կուրսից, որոնք անցկացվելու են Բուխարեստի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում 2023-2024թթ. ակադեմիական տարում: Հայաստանի և Հարավային Կովկաս տարածաշրջանի վերաբերյալ դասախոսություններով են հանդես գալու ՔՄՀԿ հետազոտողներ Աննա Գևորգյանը, Նարեկ Սուքիասյանը, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դասախոս Էրիկ Դավթյանը, Բուխարեստի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի դասախոս Oana Valentina Suciu-ն: 2024թ. նախատեսվում է գարնանային դպրոցի անցկացում Երևանում՝ ռումինացի ուսանողների և դասախոսների ներգրավմամբ, ինչպես նաև միջազգային կոնֆերանսի կազմակերպում Բուխարեստում:

Կարող է նաև հետաքրքրել ՝