Skip to main content

Հայկական քաղաքականություն, հասարակություն և մշակույթ

Ապրիլի 19-ին Բուխարեստի համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետում ՔՄՀԿ հետազոտող Աննա Գևորգյանի “Competing aspirations in the South Caucasus” դասախոսությամբ մեկնարկեց «Հայկական քաղաքականություն, հասարակություն և մշակույթ» խորագրով ինտենսիվ դասընթացների շարքի երկրորդ շրջափուլը:

ՔՄՀԿ հետազոտող Աննա Գևորգյանն այս դասընթացի շրջանակում արդեն իսկ հանդես է եկել ժամանակակից Հայաստանի քաղաքական պատմության, ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական հայեցակարգերի, Հայաստան-Վրաստան հարաբերությունների վերաբերյալ դասախոսություններով: Ապրիլի 22-ին Բուխարեստի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի ուսանողները կունկնդրեն նաև Իրանի արտաքին քաղաքականության առանձնահատկությունների վերաբերյալ դասախոսություն:

Ակադեմիական փոխանակման միջոցով հայ-ռումինական երկխոսության բարելավմանն ուղղված այս ծրագիրն իրականացվում է Black Sea Trust for Regional Cooperation հիմնադրամի աջակցությամբ: Այս համատեղ ակադեմիական նախաձեռնությունը բաղկացած է երկու կուրսից, որոնք անցկացվելու են Բուխարեստի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում 2023-2024թթ. ակադեմիական տարում: Որպես հրավիրյալ դասախոսներ Հայաստանի և Հարավային Կովկաս տարածաշրջանի վերաբերյալ դասախոսություններով են հանդես գալու ՔՄՀԿ հետազոտողներ Աննա Գևորգյանը, Նարեկ Սուքիասյանը, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության  ամբիոնի դասախոս Էրիկ Դավթյանը, ինչպես նաև Բուխարեստի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի դասախոս Oana Valentina Suciu-ն:

Կարող է նաև հետաքրքրել ՝