Skip to main content

«Հայաստան և Վրաստան 2023. Անվտանգություն, խաղաղություն և հասարակաություններ. Հին մարտահրավերներ՝ նոր պատասխաններո՞վ»

«Հայաստան և Վրաստան 2023. Անվտանգություն, խաղաղություն և հասարակաություններ. Հին մարտահրավերներ՝ նոր պատասխաններո՞վ» հոդվածների ժողովածուում լույս են տեսել ՔՄՀԿ հետազոտող Աննա Գևորգյանի «Իրանը և նոր իրողությունները Հարավային Կովկասում», «Բանավեճեր անվտանգության վերաբերյալ՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների նորմալացման համատեքստում» և «Անվտանգության նոր ճարտարապետություն հին խնդիրների համա՞ր. Հայաստանի մասնատված միջավայրը» զեկույցները:

Սույն ժողովածուն «Հայաստան-Վրաստան հարևանություն. փորձագետների երկխոսություն» ծրագրի շրջանակնում Երևանում (ապրիլ 2023) և Թբիլիսիում (հոկտեմբեր 2023) տեղի ունեցած միջոցառումների զեկուցողների հոդվածների հավաքածու է։ Հոդվածները վերլուծում են Հարավային Կովկասի անվտանգության ներկայիս մարտահրավերները աշխարհաքաղաքական համատեքստում: Միջոցառումները կազմակերպել են Ազգայնականության և հակամարտությունների ուսումնասիրության ինստիտուտը (Վրաստան), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան կոմիտեն (Հայաստան) և Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակը։

Ավելին՝ https://www.freiheit.org/hy/node/43414?fbclid=IwAR2DrAMZNjDyPjrcc1Av56Oa28Q7uRgNsSq0Q7vJi1_wBl4oZRnR-aFBkZM_aem_AR_Yh8gGZ6FP4snX5CRWqE-0Vt1ctVTZr4S4tbTSanNeN-XBBma9ze70ND7gCyF4Cq2oQi67S-iLYGdwjYciA3kS

Կարող է նաև հետաքրքրել ՝