Skip to main content

Հայաստանցի ու վրաստանցի փորձագետների երկխոսության միջոցառում Թբիլիսիում

ՔՄՀԿ հետազոտող Աննա Գևորգյանը մասնակցել է Թբիլիսիում հայաստանցի ու վրաստանցի փորձագետների երկխոսության հերթական միջոցառմանը, որը կազմակերպվում է Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի աջակցությամբ, Ազգայնականության ու կոնֆլիկտների ինստիտուտի (Թբիլիսի) ու Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեի (Երևան) համակարգմամբ։ Միջոցառման ընթացքում տեղի են ունեցել ծրագրի մասնակիցների ներգրավմամբ փակ քննարկումներ, իսկ հոկտեմբերի 28֊ին՝ նաև հանրային բաց քննարկում։ Ե՛վ փակ քննարկումների, և՛ հանրային հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտմանը, բռնի տեղահանվածների խնդիրներին, Հայաստանի անվտանգության խնդիրներին, արտաքին քաղաքական ռիսկերին ու հնարավորություններին, Հայաստան֊Վրաստան հարաբերություններին և ներքաղաքական զարգացումներին։

May be an image of 5 people, people studying and textMay be an image of 2 people and newsroom

Կարող է նաև հետաքրքրել ՝