Հայաստանը և Տարածաշրջանը
Նախագծի անունը։ Հայաստանը և տարածաշրջանը
Հովանավորը։ Եվրասիա համագործակցություն հիմնադրամ
Նախագծի մասին։
«Հայաստանը և տարածաշրջանը» նախագիծն իրականացվել է «ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակում` ԱՄՆ Միջազգային զարգացմանգործակալության միջոցով: «Հայաստանը և տարածաշրջանը» նախագծի արդյունքներով ստեղծված համանուն ձեռնարկը մաս է կազմել «ԵՀՀ համալսարան» խորագրի ներքո հրապարակվող ձեռնարկների շարքի՝ «Կրթություն, պատմության մեթոդաբանության, մշակույթ և արժեքներ» (ԿՊՄՄԱ) թեմայով:
Ծրագիրը միտված է եղել քաղաքացիական հասարակության կառույցների և առանձին անհատների կարողությունների զարգացմանը՝ սեփական հնարավորությունները ընդլայնելու և հասարակության տարբեր խմբերի շահերին առավել արդյունավետ կերպով ծառայելու, ՔՀԿ-ների կայունության զարգացման և փոփոխություններին դիմակայելու հնարավորությունները մեծացնելու նպատակով:
Հայաստանը և տարածաշրջանը ձեռնարկը ստեղծվել է հաշվի առնելով քաղաքացիական հասարակության անդամների՝ ՀՀ-ի հարևան հասարակությունների, դրանց մշակութային, քաղաքական և այլ առանձնահատկությունների վերաբերյալ տեղեկատվական այս անսահման դաշտում արժանահավատ աղբյուր ունենալու կարիքը: Ձեռնարկը թույլ է տալիս խնայել ՔՀԿ-ների ներկայացուցիչների ժամանակը և մասնագիտական հսկայածավալ գրականության փոխարեն մեկ աղբյուրից ստանալ ՀՀ կենսական շահերի տարածաշրջանին առնչվող կառուցվածքային և վերլուծական անհրաժեշտ տեղեկատվությունը:
ՀՀ-ի հարևանությամբ են գտնվումմուսուլմաններով բնակեցված երեք պետություն, որոնցիցմիայն Իրանի Իսլամական Հանրապետությանհետ են առկա սերտհարաբերություններ, իսկ Թուրքիայի ևԱդրբեջանի հետ մինչ օրսունենք առկախված կոնֆլիկտներ: Միաժամանակ անկայուն տարածաշրջանի քաղաքականության վրա իսլամական ծայրահեղականխմբերի գործունեության ազդեցությունը դրանց ուսումնասիրությունն ու իմացությունըևս կարեվոր է դարձնում Հայաստանիհամար: ՀՀ-ն ունիառևտրատնտեսական, մշակութային, սոցիալական կապեր արաբական երկրներիհետ, և մեր բազմաթիվքաղաքացիներ ապրում ու աշխատումեն այդ երկրներում, որտեղկան նաև հայկական համայնքներ: Քաղաքական և դիվանագիտական առումով Հայաստաննակտիվ ներկայություն ունի մի շարքարաբական երկրներում, ինչն առավել կարևորէ դարձնում ստույգ և հստակտեղեկատվություն ունենալու անհրաժեշտությունը: ՔՀԿ-ների ներկայացուցիչներըպետք է իմանան նաևիսլամի հիմնական դրույթները, ինչն օգտակար կլինի մուսուլմանների հետ հարաբերություններհաստատելիս: Այս իրողություններով պայմանավորված՝ «Հայաստանը և տարածաշրջանը» ձեռնարկում ընդգրկված են Իրանի, Արաբականերկրների, իսլամական ծայրահեղական խմբավորումների մասին բաժիններ, ինչպեսնաև իսլամի հիմնական հասկացույթներիև իմաստների բառարան-ուղեցույց:
Նախագծի ղեկավար: Դավիթ Հովհաննիսյան,
Անդամներ: Աննա Գևորգյան, Տաթևիկ Մկրտչյան, Հայկ Քոչարյան, Շուշան Կյուրեղյան
Տևողությունը։ 2019 մայիս-սեպտեմբեր
Արդյունքներ։ Ծրագրի արդյունքում ՔՄՀԿ աշխատակիցների ջանքերով և ԵՀՀ աջակցությամբ պատրաստվել է «Հայաստանը և տարածաշրջանը» խորագրով առցանց ձեռնարկ՝ նախատեսված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար:
Ձեռնարկը կազմված է հետևյալ չորս բաժինններից՝
- Ամեն ինչ իրանցիների և Իրանի մասին
- Հայ-արաբական առնչություններ. Երկկողմ դիվանագիտական հարաբերություններ և «փափուկ ուժ»
- ՀՀ արտաքին քաղաքականությունը և իսլամական ծայրահեղական կառույցները տարածաշրջանում. Ով ով է. Իսլամական ծայրահեղականությունը մեր հարևանությամբ
- Իսլամ. բացատրական բառարան-տեղեկագիրք