Skip to main content

Համադիր

«Համադիրը» վիդեո-փոդքասթների շարք է, որն իրականացվում է «Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի և «Կողբ» կրթության, մշակույթի և սպորտի զարգացման հիմնադրամի համագործակցությամբ: Հաղորդման նպատակն է հայաստանյան ներկա իրավիճակում ամենից առանցքային և կառուցողական քննարկման կարիք ունեցող թեմաների շուրջ հակադիր կարծիքներ ունեցող մարդկանց հետ քննարկումների միջոցով հասկանալ՝ արդյոք իսկապես նրանց կարծիքները հակադիր են և որքան հավանական է դրանց համադրումը: Հաղորդաշարի միջոցով փորձ է կատարվում ստեղծել մի հարթակ, որտեղ հնարավոր կլինի Հայաստանի հասարակական-քաղաքական խոսույթում ամենաարդիական թեմաների վերաբերյալ  բևեռացված գաղափարների և կարծիքների երկխոսություն կազմակերպել: Ծրագրի համակարգողն ու հաղորդաշարի վարողը ՔՄՀԿ հիմնադրամի ավագ գիտաշխատող Աննա Գևորգյանն է:

Կարող է նաև հետաքրքրել ՝