Skip to main content

Կին, կյանք, ազատություն. Կանանց շարժումներն Իրանում

ՔՄՀԿ հետազոտող Աննա Գևորգյանը Բուն TV-ի «Իրանագիտություն» գիտակարգի դասախոսությունների շրջանակում հանդես է եկել «Կին, կյանք, ազատություն. Կանանց շարժումներն Իրանում» թեմայով դասախոսությամբ՝ անդրադառնալով մի շարք թեմաների, այդ թվում՝

🔹 Իրանում կանանց շարժումների պատմությունը։
🔹 Արդյո՞ք ազատությունների ընդլայնումը կարող է պարտադրված լինել։
🔹 «Կարդալով Լոլիտան Թեհրանում»․ իսլամական հեղափոխության հետևանքները։
🔹 Ինչպե՞ս առաջացավ «Կին, կյանք, ազատություն» շարժումը։
🔹 Գլխաշորը՝ որպես խորհրդանիշ այն խնդրի, թե որքանով պետությունն իրավունք ունի ներխուժելու անհատի անձնական տարածք։

«Իրանագիտություն» գիտակարգը ներառում է դասախոսություններ Իրանի քաղաքական պատմության մասին։ Շարքի դասախոսներն անդրադառնում են Իրանի քաղաքական պատմության ժամանակակից փուլի ամենից առանցքային դեպքերին ու դեմքերին, իրադարձությունները քննում տարածաշրջանային ու ներպետական զարգացումների համատեքստում։

Կարող է նաև հետաքրքրել ՝