ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՍԻՆ
«Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը ստեղծվել է 2021թ հունիս ամսին Երևանի պետական համալսարանի ինքնուրույն ստորաբաժանում հանդիսացող Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի (2007թ.-2021թ. ապրիլ) գործունեության և գիտահետազոտական ուսումնասիրությունների և վերլուծությունների շարունակականությունը ապահովելու նպատակով: Կենտրոնի հետազոտական թիմը իրականացնում է տեսական և գիտահետազոտական վերլուծություններ ադապտացիոն մեխանիզմների և գործիքների վերաբերյալ, հետազոտություններ «Երեք ծովերի համակարգ» և «Ցանցապետություն» հայեցակարգերի համատեքստում, ինչպես նաև ուսումնասիրություններ և ծրագրեր թվային հումանիտար գիտություններում հայերենի դերի ու հեռանկարների վերաբերյալ:
ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՔՄՀԿ կենտրոնը հետազոտական հիմնական ուղղություններով աշխատանքներին զուգահեռ իրականացնում է տարածաշրջանային և համաշխարհային գործընթացների իրադարձային քաղաքական և տնտեսական վերլուծություններ կլոր-սեղան քննարկումների, զեկույցների և կրճատ ամփոփագրերի հրապարակման միջոցով:
ԱրԺեք
չարն ու բարին տարբերակելու գնահատման գործիք
Մշակույթ
բացարձակ ազատություն + ստեղծարարություն
Քաղաքակրթություն
ինստիտուտներ + նորմեր (Ժ․ Մոնե)
Ինստիտուտներ
նորմերի իրականացման և զարգացման կառույցներ
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
-
ՀՀ․ ք․ Երևան, Թամանյան փող․, 1ա շենք, բն․ 1
-
+374 60 71 05 94