Կանոնադրություն
1․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1 «Քաղաքակրթական եւ մշակութային հետազոտությունների կենտրոն»հիմնադրամը (այսուհետ` ՔՄՀԿ կամ հիմնադրամ) անդամություն չունեցող ոչառեւտրային կազմակերպություն է, որն իրականացնում է մշակութային,կրթական, գիտահետազոտական եւ այլ բնագավառներում հանրօգուտգործունեություն՝ նպաստելով հասարակագիտության, հումանիտար եւբնագիտական ոլորտներում հետազոտական մտքի զարգացմանը: Այնհիմնադրվել եւ գործում է Հայաստանի Հանրապետության սահմանադրության,Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետությանմիջազգային պայմանագրերի, սույն կանոնադրության եւ իրավական այլակտերի համաձայն։
1.2 Հիմնադրամի շահառուները կրթական, գիտական, մշակութային,գիտաարտադրականբնագավառներում գործունեություն իրականացնողիրավաբանականեւ ֆիզիկական անձինք են:
2․ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
2.1 Հիմնադրամի նպատակն է նպաստել հասարակագիտության, հումանիտարեւ բնագիտական ոլորտներում հետազոտական մտքի զարգացմանը՝մշակութային, կրթական, գիտահետազոտական եւ այլ բնագավառներում հանրօգուտ գործունեություն ծավալելու միջոցով։
2.2 Հինադրամի խնդիրներն են՝
2.2.1. նպաստել գիտական, կրթական, մշակութային համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը,
2.2.2 իրականացնել ռազմավարական հետազոտություններ եւ գիտակրթական գործունեություն,
2.2.3 կազմակերպել գիտական սեմինարներ, կոնֆերանսներ, համաժողովներ,
2.2.4 տրամադրել մասնագիտական խորհրդատվություն սույնկանոնադրությամբ ամրագրված բնագավառներում գործունեությունիրականացնող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց,
2.2.5 զբաղվել ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գործունեությամբ:
2.3. Հիմնադրամն իր նպատակների իրականացման համար կարող է զբաղվելձեռնարկատիրական գործունեությամբ։ Հիմնադրամի կողմից իրականացվողձեռնարկատիրական գործունեությունն ուղղված է իր կանոնադրական նպատակների իրականացմանը։ Հիմնադրամի ձեռնարկատիրականգործունեության տեսակներն են.
2.3.1 հրատարակչական գործունեության իրականացում, այդ թվում` գրքերի,տեղեկագրերի հրատարակություն եւ հրատարակչական այլ գործունեություն,դրա արդյունքների իրացում, գրքերի եւ այլ տպագրական նյութերի վաճառքիիրականացում
2.3.2 գիտական հետազոտություններ եւ փորձարարական մշակումներհասարակական, հումանիտար եւ բնական գիտությունների բնագավառումգիտահետազոտական եւ գիտաարտադրական աշխատանքներիիրականացում, դրանց արդյունքների առեւտրայնացում
2.3.3 հետազոտական, տեղեկատվական, փորձագիտական, վերլուծական ուխորհրդատվական աշխատանքների կազմակերպում եւ իրականացում:
2.3.4 Հիմնադրամի կանոնադրական նպատակներից բխող այլձեռնարկատիրական գործունեության տեսակների իրականացում:
3․ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
3.1 մնադրամի կառավարման մարմիններն են հիմնադրամիհոգաբարձուների խորհուրդը (այսուհետ` հոգաբարձուների խորհուրդ կամխորհուրդ) եւ հիմնադրամի գործադիր տնօրենը (այսուհետ՝տնօրեն)։
3.2 Հիմնադրամը ունի գիտական խորհուրդը (այսուհետ՝ գիտական խորհուրդ),որը խորհրդատվական մարմին է
3.3 Հիմնադրամի կառավարման բարձրագույն եւ հսկողություն կատարողմարմինը հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է։ Խորհուրդը բաղկացածէ 8 անդամներից։ Հիմնադրամի խորհրդի անդամ կարող են լինել 18 տարինլրացած գործունակ անձինք, այդ թվում՝ հիմնադիրները։ Խորհրդի անդամներնընտրվում են երեք տարի ժամկետով։ Վերընտրությունը հնարավոր է առանցսահմանափակումների։
3.4 Հիմնադրամի խորհրդի կազմավորման կարգը.
3.4.1 Հիմնադրամի խորհրդի առաջին կազմը ձեւավորվում է հիմնադրամիհիմնադիրների միաձայն որոշմամբ.
3.5 Խորհրդի նիստերը գումարվում են խորհրդի նախագահի կողմիցպարբերաբար՝ ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան տարեկան երկուանգամ։ Նիստերը կարող են անցկացվել տեղեկատվական տեխնոլոգիաների եւհեռահաղորդակցության այլ միջոցների կիրառմամբ, ինչպես նաեւ հարցմանմիջոցով:
3.6 Խորհրդի իրավասությանն են պատկանում՝
3.6.1 Հիմնադրամի մարմինների եւ աշխատակազմի կանոնակարգերի,աշխատակարգերի եւ ներքին կարգապահական կանոնների, ինչպես նաեւ՝քաղաքականությունների եւ ընթացակարգերի հաստատումը։
3.6.2 Հիմնադրամի ռազմավարական ծրագրերի հաստատումը։
3.6.3 Հիմնադրամի կողմից իրականացվող (այդ թվում` անձամբձեռնարկատիրական) գործունեության տեսակների սահմանումը։
3.6.4 Հիմնադրամի բյուջեի, դրանում կատարվող փոփոխությունների,ֆինանսական տարեկան հաշվետվությունների եւ հիմնադրամի գործունեությանտարեկան հաշվետվությունների հաստատում։
3.6.5 Հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը:
3.6.7 Տարեկան մեկ անգամ տնօրենի հաշվետվությունների լսումը։
3.6.8 Հիմնադրամի աուդիտ իրականացնող անձի ընտրությունը:
3.6.9 Հիմնադրամի կառուցվածքի եւ հաստիքացուցակի հաստատումը:
4․ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՆՕՐԵՆԸ`
4.1 Հիմնադրամի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է տնօրենը:
4.2 Տնօրենի իրավասությանն են պատկանում հիմնադրամի ընթացիկգործունեության կառավարման բոլոր հարցերը, բացառությամբ՝ հիմնադիրներիեւ խորհրդի իրավասությանը վերաբերվող հարցերը: Տնօրենը կազմակերպում էխորհրդի որոշումների կատարումը:
4.3 Տնօրենին ընտրում եւ պաշտոնից ազատում է խորհուրդը:
4.4 Հիմնադիրներից մեկը կարող է լինել տնօրեն:
4.5 Տնօրենի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում ենօրենքով, սույն կանոնադրությամբ եւ նրա հետ կնքված պայմանագրով:Հիմնադրամի անունից պայմանագիրը ստորագրում է խորհրդի նախագահըկամ խորհրդի լիազորած այլ անձ:
5․ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
5.1 Հիմնադրամի գիտական խորհուրդը խորհրդատվական մարմին է եւձեւավորվում է սույն կանոնադրության համաձայն։ Այն հիմնադրամիուսումնամեթոդական, գիտահետազոտական ու գիտատեխնիկականգործունեությունը պլանավորող, համակարգող եւ կարգավորող կոլեգիալմարմին է:
5.2. Գիտական խորհուրդը գործում է տնօրենի նախագահությամբ: Գիտականխորհրդի լիազորությունների ժամկետը 3 տարի է: Գիտական խորհրդի նիստերըգումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան տարեկան երկուանգամ։
5.3 Գիտական խորհուրդը՝
5.3.1 տնօրենի ներկայացմամբ՝ հոգաբարձուների խորհրդին ներկայացնում էառաջարկություն ներկայացուցչություններ ստեղծելու, վերակազմակերպելու,լուծարելու վերաբերյալ,
5.3.2 քննարկում է գիտական գործունեության հիմնական եւ հեռանկարայինուղղությունները, լսում գիտական հաղորդումներ հիմնադրամում կատարվողկարեւորագույն գիտահետազոտական եւ գիտամեթոդական աշխատանքներիարդյունքների մասին,
5.3.3 իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից եւսույն կանոնադրությունից բխող այլ լիազորություններ:
5.4. Գիտական խորհրդի անդամների ընդհանուր թիվը 9-ն է։
5.4.1 Գիտական խորհրդը կազվում է 2 (երկու) ի պաշտոնե եւ 7 (յոթ) հրավիրյալանդամներից։ Ի պաշտոնե անդամներն են տնօրենը (գիտական խորհրդինախագահ) եւ գրասենյակի համակարգողը (գիտական քարտուղար)։ Հրավրյալանդամները նշավակվում են հիմնադիրների կողմից միաձայն որոշմամբ։