«Կայուն զարգացում, թե՞ անորոշ ապագա»
Դեկտեմբերի 20-ին Բուն ակումբում տեղի ունեցավ «Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի նախաձեռնած «Արտաքին քաղաքականության ակումբի» հերթական քննարկումը, որի խորագիրն էր «Կայուն զարգացում, թե՞ անորոշ ապագա»։ Քննարկման բանախոսն էր տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:
«Արտաքին քաղաքականության ակումբը» հայաստանյան դիվանագետներին, միջազգայանագետներին ու քաղաքագետներին միավորող համահայկական ցանց է լինելու՝ Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրների ու առաջնահերթությունների վերհանումը, վերլուծումն ու առաջարկությունների պատրաստումը որպես նպատակ ունենալով։
Ծրագիրը իրականացվում է «Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից Եվրասիա համագործակցություն հիմնադրամ—Հայաստանի աջակցությամբ «Հանրային մասնակցություն, կարողությունների զարգացում և ճգնաժամի հասցեագրում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից։
.jpg)


.jpg)














