Skip to main content

Կայացավ «Երեք ծովերի համակարգ. անվտանգության հիմնախնդիրներ» երիտասարդ հետազոտողների ակադեմիան

Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոն հիմնադրամը ապրիլի 22-23-ին կազմակերպեց «Երեք ծովերի համակարգ. անվտանգության հիմնախնդիրներ» խորագրով Երիտասարդ հետազոտողների երկօրյա ակադեմիան: Միջոցառման առաջին օրվա ընթացքում մասնակիցները ծանոթացան Երեք ծովերի համակարգի տեսական հիմնադրույթներին: Առաջին օրվա ընթացքում դասընթացի մասնակիցները տեսության մեթոդաբանությամբ քննարկեցին տարածաշրջանային զարգացումները, Իրանի և Ռուսաստանի արտաքին քաղաքականությանն առնչվող գործընթացները, ինչպես նաև ենթակառուցվածքային խճանկարի խնդիրները Երեք ծովերի համակարգում:

Երկրորդ օրը մասնակիցները նախ «Երեք ծովերի համակարգի» ենթակառուցվածքների հետ առնչվող խնդիրների վերաբերյալ դասախոսություն լսեցին, ապա ծանոթացան ակադեմական գրագրության առանձնահատկություններին: 

Ակադեմիայի երկու օրերի ընթացքում ուսանողների համար դասախոսություններով հանդես եկան ՀՀ Արտակարգ և Լիազոր դեսպան, պրոֆ. Դավիթ Հովհաննիսյանը, Արաբագիտության ամբիոնի վարիչ, պ.գ.թ. Հայկ Քոչարյանը, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս և ՔՄՀԿ գիտաշխատող, ք.գ.թ. Նարեկ Սուքիասյանը, ՔՄՀԿ ավագ գիտաշխատող Աննա Գևորգյանը ու պ.գ.թ. Տիգրան Մաթոսյանը։


Ծրագիրն իրականացվել է Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ։

 

 

 

 

Կարող է նաև հետաքրքրել ՝