Խաղաղություն նշմարելի՞ է տեսադաշտում
 (1).png)
Գերմանական IPG ամսագրում լույս է տեսել ՔՄՀԿ գիտաշխատող Աննա Գևորգյանի հոդվածը: «Խաղաղություն նշմարելի՞ է տեսադաշտում» անվանումը կրող հոդվածում հեղինակն անդրադառնում է մի շարք խնդիրների, այդ թվում՝
- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2023 թվականի մայիսի 22-ին արված հայտարարություններին, որոնց համաձայն Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը,
- Ռուսաստանի՝ Ուկրաինայի վրա հարձակվելուց ի վեր ԵՄ-ի և ԱՄՆ-ի ձեռնարկած փորձերին՝ ուղղված տարածաշրջանում իրենց դերը մեծացնելուն,
- Ռուսաստանի հետապնդած աշխարհաքաղաքական շահերին՝ վերահսկելու Ադրբեջանի և Թուրքիայի միջև տարանցիկ ճանապարհը,
- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթներին, որոնք բացահայտում են Արցախում էթնիկ զտում կատարելու նրա մտադրությունները:
Գերմաներեն հոդվածին կարող եք ծանոթանալ այստեղ.
Հոդվածի անգլերեն տարբերակը կարող եք կարդալ այստեղ.