«Ժողովրդավարություն, քաղաքական մասնակցություն և անվտանգություն» թեմայով դասընթացի մասնակցության հրավեր
Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոն հիմնադրամը Բուխարեստի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի հետ համագործակցությամբ հրավիրում է հումանիտար գիտությունների մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներին, հայցորդներին, երիտասարդ գիտնականներին և այլ հետաքրքրված անձանց մարտի 19-22-ը մասնակցելու «Ժողովրդավարություն, քաղաքական մասնակցություն և անվտանգություն» թեմայով քառօրյա գարնանային դպրոցի: Գարնանային դպրոցը «Ընդլայնելով Հայաստան-Ռումինիա երկխոսությունը ակադեմիական փոխանակման միջոցով» ծրագրի բաղադրիչներից մեկն է և իրականցվում է Black Sea Trust for Regional Cooperation հիմնադրամի աջակցությամբ:
Գարնանային դպրոցի ընթացքում մասնակիցները կծանոթանան Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոն հիմնադրամում մշակված «Երեք ծովերի համակարգ» տեսությանը, համանուն մեգատարածաշրջանում գործող ենթակառուցվածքներին ու անվտանգության հիմնահարցերին, կլսեն դասախոսություններ Քաղաքական բևեռացման և պոպուլիզմի, Հայաստանի արտաքին քաղաքականության ներկայիս միտումների, Հարավային Կովկասը և պատերազմն Ուկրաինայում թեմաներով, ինչպես նաև գործնական հմտություններ կստանան հետազոտություն կատարելու մեթոդաբանության վերաբերյալ: Դասախոսություններով հանդես կգան Արտակարգ և լիազոր դեսպան, պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանը, ԵՊՀ ՀՀԻ առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Աղաջանյանը, Բուխարեստի համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետի փոխդեկան Oana Valentina-Suciu-ն, ԵՊՀ Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դասախոս Էրիկ Դավթյանը, ՔՄՀԿ հետազոտողներ Աննա Գևորգյանը և Նարեկ Սուքիասյանը: Դպրոցի թե՛ մասնակիցների, թե՛ բանախոսների շարքում կլինեն նաև այլ մասնագետներ Բուխարեստի համալսարանից:
Դասընթացը տեղի կունենա Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոն հիմնադրամում: Գարնանային դպրոցի աշխատանքային լեզուն անգլերենն է:

Դիմելու կարգը
Մասնակցել ցանկացողներին խնդրում ենք լրացնել հետևյալ գրանցման թերթիկը:
Հարցերի դեպքում և լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել Շուշան Կյուրեղյանի հետ՝ shkyureghyan@cccs.am էլ. հասցեով կամ զանգահարելով +37477 12 09 29 հեռախոսահամարին։
***
«Ընդլայնելով Հայաստան-Ռումինիա երկխոսությունը ակադեմիական փոխանակման միջոցով» ծրագիրը Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոն հիմնադրամի և Բուխարեստի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի համատեղ նախաձեռնությունն է, որը միտված է երկու հաստատությունների միջև ակադեմիական կապերի հաստատմանը: Ավելի մանրամասն՝ https://cccs.am/projects/104: