Հուլիսի 1-ին Freedom House-ի կողմից համակազմակերպվող երրորդ ամենամյա «Ժողովրդավարության հայկական ֆորումի»-ի շրջանակում ՔՄՀԿ հետազոտող, քաղաքական գիտությունների թեկնածու Նարեկ Սուքիասյանը զեկույցով հանդես է եկել «Ժողովրդավարությունն ընդդեմ անվտանգության. մարտահրավեր նետելով կեղծ երկատմանը» պանելային քննարկմանը։ Նարեկ Սուքիասյանը ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության ոչ լիարժեք կայացումից բխող անվտանգային ռիսկերը, ինչպես նաև ահազանգել խորացող ներքին բևեռացման պայմաններում Հայաստանի ժողովրդավարական հետընթացի մարտահրավերները՝ շեշտադրելով մի շարք միջազգային հեղինակավոր վարկանիշներում վերջին տարիներին գրանցվող բացասական միտումները։