Թվային հայերեն
(համակարգող՝ Մարատ Յավրումյան)
Վիրտուալ (թվանշային) իրականությունը, արհեստական բանականության տարրեր կիրառող «խելացի տեխնոլոգիաները» այսօր մեր կյանքի անբաժան մասն են։ Այս պայմաններում առաջնային է ապահովել հայերենի գործառնությունը որպես լեզու, որն ունակ է սպասարկել վիրտուալ (թվանշային) իրականությունը, թվային տնտեսությունը, թվային հանրային ծառայությունները, թվային մշակույթն ու առօրյան, նաև ստեղծել թվային իրականություն։
Պետք է փաստել, որ չնայած առանձին նախագծերի, հայերենն այսօր համաքայլ չէ լեզուների տեխնոլոգացման արդի միտումներին։ Այս հանգամանքը հայերենը, հայերենով ստեղծված մշակութային ժառանգությունը, հայալեզու իրողություններն անընկալունակ են դարձնում արդի մարտահրավերների նկատմամբ՝ սրանից բխող բոլոր հետևանքներով։
Անցած տարիների բացը լրացնելու և կարճաժամկետ հեռանկարում զարգացման անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելու համար առաջարկվում են գործողությունների հետևյալ չորս ուղղությունները.
- Ենթակառուցվածքների ստեղծում
- Համակարգաստեղծ նախագծեր
- Միջպետական լեզվական քաղաքականություն
- Կրթական ռեսուրսներ
- Ենթակառուցվածքների ստեղծում
- Համակարգաստեղծ նախագծեր
- «Հայերենի ազգային ծառադարան» նախագիծ, որը հայերենն ինտեգրում է արհեստական բանականության տարրեր կիրառող լեզուների մեքենական մշակման գլոբալ համակարգերում (Universal Dependencies, StanfordNLP, Spacy.io և այլն).
- Ngram ազգային համակարգ Ազգային գրադարանի թվայնացրած պարբերական մամուլի հենքով. համակարգը թույլ է տալիս բառազույգերի կիրառման ժամանակագրության, հաճախականության, կոնտեքստի միջոցով վիզուալիզացնել տեքստում արտացոլված իրականությունը. հասարական գիտությունների համար հասանելի դարձնել ժամանակաշրջանի սոցիալական չափումը՝ արտացոլված լեզվում.
- Տեքստից ձայն (TTS, Text to Speech) և ձայնից տեքստ (STT, Speech to Text) բաց համակարգեր (օր.՝ Mozilla Foundation-ի տեխնիկական հարթակներում).
- Wiki թվային միջավայրում հայերենի մասնագիտական բառապաշարի և արդի բառամթերքի բառարանագրում։
- Միջպետական լեզվական քաղաքականություն
- Կրթական ռեսուրսներ