Skip to main content

Ընդլայնելով Հայաստան-Ռումինիա երկխոսությունը ակադեմիական փոխանակման միջոցով

«Ընդլայնելով Հայաստան-Ռումինիա երկխոսությունը ակադեմիական փոխանակման միջոցով» ծրագիրը Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոն հիմնադրամի և Բուխարեստի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի համատեղ նախաձեռնությունն է, որը միտված է երկու հաստատությունների միջև ակադեմիական կապերի հաստատմանը: Ծրագիրը բաղկացած է Հայաստանի պատմության, քաղաքականության և մշակույթի վերաբերյալ ինտենսիվ դասընթացի երկու կուրսից (դասախոսություններ, կլոր-սեղան քննարկումներ, վարպետաց դասեր), որոնք անցկացվելու են Բուխարեստի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի Հայագիտական հետազոտությունների կենտրոնում 2023-2024թթ. ակադեմիական տարում: Որպես հրավիրյալ դասախոսներ Հայաստանի և Հարավային Կովկաս տարածաշրջանի վերաբերյալ դասախոսություններով են հանդես գալու ՔՄՀԿ հետազոտողներ Աննա Գևորգյանը, Նարեկ Սուքիասյանը, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության  ամբիոնի դասախոս Էրիկ Դավթյանը: Դասախոսելու է նաև Բուխարեստի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի դասախոս Oana Valentina Suciu-ն: Ծրագրի շրջանակում 2024թ. նախատեսվում է գարնանային դպրոցի անցկացում Երևանում՝ ռումինացի ուսանողների և դասախոսների ներգրավմամբ, ինչպես նաև մինի-ֆիլմերի փառատոնի կազմակերպում Բուխարեստում:   Նախագծի անդամներ: Հայկ Քոչարյան (ղեկավար), Oana Valentina Suciu (համակարգող), Շուշան Կյուրեղյան (օգնական) Տևողությունը։ 9 ամիս, մեկնարկը՝ հոկետմբերի 1 Հովանավորը: Black Sea Trust for Regional Cooperation

Կարող է նաև հետաքրքրել ՝