ՔՄՀԿ հետազոտող, իրանագետ Աննա Դավթյանը և ԵՊՀ Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը «Բուն Թիվի»-ի «Բուն զրույց» հաղորդաշարի եթերում քննարկել են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության ներկա զարգացումները՝ անդրադառնալով, թե արդյոք այդ զարգացումները տեղավորվում են հակամարտության ավելի լայն տրամաբանության մեջ։ Քննարկման ընթացքում կատարվել է հակամարտության քաղաքական, տնտեսական և տարածաշրջանային ազդեցությունների համապարփակ վերլուծություն: