Skip to main content

Մեր համայնքը. բանավիճի՛ր և բանակցի՛ր

Նախագծի անունը: «Մեր համայնքը. բանավիճի՛ր և բանակցի՛ր շահերի և փոխզիջումների շուրջ», «Ձևավորելով հարևանությունը. բանավիճի՛ր և բանակցիր հանուն ժողովրդավարության, մասնակցայնության և բազմակարծության» Հովանավորը։ Գերմանական «CIVIC» միջազգային կրթության ինստիտուտ, Արտաքին մշակութային հարաբերությունների ինստիտուտ (IFA), (Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳՆ հովանավորությամբ) Նախագծի մասին։ Նախագիծն իրականացվել է Գերմանական «CIVIC» միջազգային կրթության ինստիտուտի՝ Հայաստանում, Վրաստանում, Ուկրաինայում և Մոլդովայում կազմակերպվող դասընթացների, սիմուլյացիոն խաղերի և  սեմինարների շարքի շրջանակում: 2015-2017թթ. ՀՀ մայրաքաղաքում և մարզերում գործող տարբեր բուհերում կազմակերպվել են սիմուլյացիոն խաղեր և սեմինարներ՝ եվրոպական քաղաքացիական կրթության ոլորտի ինտերակտիվ մեթոդների կիրառությամբ: Ծրագրի նպատակն էր տարաբնույթ իրավիճակների մոդելավորմամբ և եվրոպական սոցիալ-քաղաքական կապերի, տարբեր կառույցներում որոշումների կայացման վերաբերյալ ամփոփ տեղեկատվության տրամադրման միջոցով բարելավել մասնակիցների բանակցային հմտությունները, ծանոթացնել որոշումների կայացման մեխանիզմներին և նպաստել նրանց՝ որևէ հարցի վերաբերյալ ինքնուրույն լուծում մշակելու ունակության զարգացմանը: Դասընթաց-սեմինարները խարսխված էին եվրոպական արժեքների, մարդու հիմնարար իրավունքների կարևորության, ժողովրդավարական որոշումների, անկախ արդարադատության, բազմակարծության և հասարակակական գործընթացներին ակտիվ մասնակցության խրախուսելիության վրա: Դասընթացներին մասնակցելու հնարավորություն են ունեցել ինչպես ուսանողները, այնպես էլ եվրոպական ինտեգրման գործընթացներով հետաքրքրված երիտասարդ հետազոտողները և դասընթացավարները: Մասնակիցները քննարկել են ժողովրդավարությանը, ազատությանը, քաղաքացիական կրթությանը և քաղաքացիական հասարակությանը վերաբերող տարաբնույթ հարցեր՝ այդպիսով բարելավելով իրենց հաղորդակցական հմտությունները, բացահայտելով համայնքի մտահոգությունները, մշակելով համայնքային կյանքի բարելավմանն ուղղված միջոցառումներ:  Նախագծի անդամներ: Հայկ Քոչարյան (համակարգող), Աննա Գևորգյան, Շուշան Կյուրեղյան (օգնական) Տևողությունը։ դեկտեմբեր 2015 – դեկտեմբեր 2017 Արդյունքներ։ Ծրագրի իրականացման ընթացքում Երևանում և մարզերում  կազմակերպվել է 9 դասընթաց,  որոնցից վեցը՝ հումանիտար գիտությունների ուսանողների, 3-ը՝ դասընթացավարների համար: Յուրաքանչյուր դասընթացի մասնակցել է 20-25 անձ:

Կարող է նաև հետաքրքրել ՝