Երևակայելով ներկան․ Գաղափարների պատերազմ
.png)
«Մենք հիմա գաղափարների որոնման ժամանակաշրջանում ենք: Քանի որ հին համակարգը փլուզվել է, իսկ տեղը նորը դեռ չի եկել: Հին համակարգը փլուզվել է ինֆորմացիոն հեղափոխության հետևանքով. մենք արդեն 40 տարի է մտել ենք ինֆորմացիոն՝ թվային քաղաքակրթական համակարգի մեջ, և դա ամբողջովին փոխում է կոմունիկացիոն համակարգը, մարդու՝ աշխարհը ընկալելու սիստեմը: Ժամանակի և տարածության կատեգորիաները այլ են. ժամանակը ընդլայնվել է, իսկ տարածությունը՝ սեղմվել: Իսկ ինչո՞վ ենք մենք նկարագրում մեզ և մեր տեղը աշխարհում»:
ՔՄՀԿ տնօրեն Դավիթ Հովհաննիսյանը Բուն TV-ի եթերում մասնակցել է «Երևակայելով ներկան» հաղորդաշարի հերթական թողարկմանը՝ «Գաղափարների պատերազմ» խորագրով: Հաղորդման մյուս հյուրը գրող, արձակագիր Գևորգ Տեր-Գաբիրիելյանն է, իսկ զրույցը վարում է Աղասի Թադևոսյանը:
Քննարկման ժամանակ բարձրացվել են մի շարք հարցադրումներ. արդյո՞ք այժմ աշխարհում ընթանում է գաղափարների պատերազմ, նման ձևակերպումը վերաբերում է ավտորիտարիզմի և ժողովրդավարության բախմա՞նը, արդյո՞ք մենք գտնվում ենք գաղափարների որոնման ժամանակաշրջանում, ի՞նչ է թվային քաղաքակրթությունը, արդյո՞ք տեղեկատվության շատացմանը զուգահեռ նաև ընդլայնվել է մարդու ազատությունը, և արդյո՞ք հայ հասարակության շրջանում կա գաղափարների բախում և այլն:
Ամբողջական թողարկումը կարող եք դիտել այստեղ.