«Երեք ծովերի համակարգ.անվտանգության հիմնախնդիրներ» թեմայով դասընթացի մասնակցության հրավեր
Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոն հիմնադրամը Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ հրավիրում է հումանիտար գիտությունների մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներին, հայցորդներին, երիտասարդ գիտնականներին և այլ հետաքրքրված անձանց ապրիլի 22-23-ին մասնակցելու «Երեք ծովերի համակարգ. անվտանգության հիմնախնդիրներ» թեմայով երկօրյա դասընթաց-ակադեմիայի:
Ակադեմիայի ընթացքում մասնակիցները կծանոթանան Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոն հիմնադրամում մշակված «Երեք ծովերի համակարգ» տեսությանը և դրա մեթոդաբանությամբ կսովորեն վերլուծել տարածաշրջանային գործընթացները: Դասընթացի ավարտից հետո մեկամսյա ժամկետում մասնակիցները դասընթացավարների աջակցությամբ կարճ հետազոտական նյութեր կպատրաստեն, որոնք գրախոսվելուց հետո կներկայացվեն լայն լսարանին և կտպագրվեն:
Դասընթացը տեղի կունենա ք. Երևանում, Երևանի պետական համալսարանի (հասցե՝ Ալեք Մանուկյան 1) 7-րդ մասնաշենքի 119-րդ լսարանում (մուտքը Չարենցի փողոցի կողմից):
Դիմելու կարգը
Մասնակցել ցանկացողներին խնդրում ենք լրացնել հետևյալ գրանցման թերթիկը մինչև սույն թվականի ապրիլի 15-ը ներառյալ: Դասընթացի օրակարգը կարող եք տեսնել ստորև:
Հարցերի դեպքում և տեղեկատվության համար կարող եք կապ հաստատել Շուշան Կյուրեղյանի հետ՝ shkyureghyan@cccs.am էլ. հասցեով կամ զանգահարելով +37477 12 09 29 հեռախոսահամարին։


***
«Երեք ծովերի համակարգ» հայեցակարգը Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի վերջին մի քանի տարիների հիմնական գիտական թեմաներից մեկն է։ «Երեք ծովերի» համակարգի տեսական և մեթոդական հետազոտությունների արդյունքները հրապարակվել են կենտրոնի «Վերլուծական տեղեկագիր» ժողովածուի համարներում։ Ավելի մանրամասն՝ https://cccs.am/portfolio/2: