Ապրիլի 22-ին «Երեք ծովերի համակարգ. անվտանգության հիմնախնդիրներ» խորագրով Երիտասարդ հետազոտողների երկօրյա ակադեմիայի շրջանակներում ներկայացվեցին Երեք ծովերի համակարգի տեսական հիմնադրույթները: Առաջին օրվա ընթացքում դասընթացի մասնակիցները տեսության մեթոդաբանությամբ քննարկեցին տարածաշրջանային զարգացումները, Իրանի և Ռուսաստանի արտաքին քաղաքականությանն առնչվող գործընթացները, ինչպես նաև ենթակառուցվածքային խճանկարի խնդիրները Երեք ծովերի համակարգում:









